Ադրբեջանի պահանջները իբր չկատարելն ինքնին լայնածավալ պատերազմի պատճառ համարողներին մի պարզ հարց տամ՝ իսկ այդ պահանջներից բոլո՞րն են իրատեսական:
Օրինակ, հենց այս պահին Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերը հանել Արցախից և, տուժող ձևանալով, պաշտոնապես դիմել է անգամ միջազգային կառույցներին:
Դե գիտեք, ցավոք, արդեն զորք չկա, բայց դե պահանջում է, դե կատարեք, թե չէ պատերազմ կսկսվի:
Չզարմաք, որ վաղն էլ պատերազմի սպառնալիքով պահանջի անհապաղ, առանց դատ ու դատաստանի, իրենց սկսենք 200 մլրդ դոլարի ռազմատուգանք ու փոխհատուցում վճարել:
Ի դեպ, բարձր մակարդակով արդեն զբաղված են «հիմնավորումներով ու հաշվարկներով»:
Եվ զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» սահմանադրական, միջազգային լավագույն չափանիշներին խիստ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրև պատերազմի սպառնալիք:
Լու՞րջ ...
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ